Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

15:55, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Կարապետ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կիսաեզրափակչում 2։5 հաշվով պարտվեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսին և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք՝ նա պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց ճապոնացի Շոհեյ Յաբիկուին՝ 4:2 հաշվով: 1/8 եզրափակչում նա 9։0 հաշվով հաղթեց Վենեսուելան ներկայացնող Ուիլեքսիս Ռիվաս Էսպինոզային, իսկ 1/4 եզրափակչում 5:4 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին։

2462 | 0
Facebook