Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չալյանը նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր

15:35, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Չալյանը նվաճեց օլիմպիական խաղերի ուղեգիր

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Կարապետ Չալյանը նվաճեց Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի ուղեգիր՝ դուրս գալով1/4 եզրափակիչ։

Հիշեցնենք՝ նա պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց ճապոնացի Շոհեյ Յաբիկուին՝ 4:2 հաշվով: 1/8 եզրափակչում նա 9։0 հաշվով հաղթեց Վենեսուելան ներկայացնող Ուիլեքսիս Ռիվաս Էսպինոզային, իսկ 1/4 եզրափակչում 5:4 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին։

2596 | 0
Facebook