Խնդրում ենք սպասել...

Միջազգային

The National Interest-ը Ռուսաստանին կասկածում է պատերազմի նախապատրաստվելու մեջ

15:50, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
The National Interest-ը Ռուսաստանին կասկածում է պատերազմի նախապատրաստվելու մեջ

Ամերիկյան վերլուծական «The National Interest»-ի փորձագետ Չարլի Գաոն կարծում է, որ Ռուսաստանն արագորեն արտադրում է Су-57 կործանիչները, որպեսզի պատրաստվի նոր պատերազմի:
     Ըստ նրա` Ռուսաստանը հուլիսին հենց այնպես չի սկսել հինգերորդ սերնդի Су-57 կործանիչների զանգվածային արտադրությունը: Բոլոր այն ֆինանսները, որոնք ՌԴ վերջերս ծախսել է պաշտպանության վրա, ուղղվում են ուժերի բախմանը նախապատրաստվելուն:
     «Су-57-ը, շատ առումներով, հանդիսանում է Су-27-ի իրավահաջորդը, որն ունի բոլոր օդային առավելությունները` պայքարելու թշնամիների լավագույն կործանիչների հետ»,-հայտնում է Գաոն:
     Փորձագետը կարծում է, որ ավելի քան 70 կործանիչի ձեռք բերման պայմանագիրը, որն արդեն կնքել է ՌԴ ՊՆ-ը, միայն առաջին քայլն է, որից հետո Ռուսաստանը կավելացնի իր հզորությունը:
     Գաոն հավելել է, որ չնայած Ռուսաստանի պաշտպանական բյուջեն ժամանակակից չափանիշներովմեծ է, այն սոսկ Խորհրդային Միության պաշտպանական ծախսերի ստվերն է: Ըստ նրա` Խորհրդային Միությունը կարող էր իրեն թույլ տալ հարյուրավոր Су-27 գնել, բայց Ռուսաստանը չի կարող:

5684 | 0
Facebook