Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Վարչապետը՝ Զինված ուժերում տեղի ունեցած բարեփոխումների մասին

14:15, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Վարչապետը՝ Զինված ուժերում տեղի ունեցած բարեփոխումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած փոփոխություններին:

Նրա փոխանցմամբ՝ ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակն ավելացել է:

«Մինչև տարեվերջ մարտական դիրքերի 35 տոկոսն ապահովված կլինի խմելու ջրով...: 2020թ. պետբյուջեով 114 տոկոսով կավելանա ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի ֆինանսավորումը»,-ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց նաև, որ քանի որ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերության, զինվորները բարձր որակի սնունդով են ապահովվում:

«2020թ. երրորդ եռամսյակում այս համակարգը կգործի ՀՀ բոլոր մեծ զորամասերում»,-ընդգծեց նա:

Բացի այդ, Փաշինյանը հիշեցրեց նաև, որ 2019թ. հունիսի 1-ին ՀՀ բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են, նաև որոշում է ընդունվել պարտադիր զինծառայողների դրամական ապահովումը 1000-2000 դրամով ավելացնելու մասին:

| | |
1313 | 0
Facebook
COMMENT.am