Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ն ավարտել է Թուրքիային С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը

12:55, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
ՌԴ-ն ավարտել է Թուրքիային С-400 համակարգերի մատակարարման երկրորդ փուլը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավարտվել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների երկրորդ փուլը, գրում է Reuters գործակալությունը։ Նախարարությունը նաև հավելել է, որ համակարգերը կգործարկվեն 2020 թվականի ապրիլից: Ըստ նախնական տեղեկությունների՝ շարունակվում են համակարգերի տեղադրման և անձնակազմը վերապատրաստելու աշխատանքները: Շաբաթ օրը CNN Turk-ին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ С-400-ները կակտիվացվեն, չնայած ԱՄՆ-ի կողմից կրկնվող նախազգուշացումների: Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները լարվել են՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պատճառով: Միացյալ Նահանգները պնդում են, որ համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգերի հետ և սպառնալիք են ներկայացնում Lockheed Martin F-35 կործանիչի համար:

6676 | 0
Facebook