Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով

11:55, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Կարապետ Չալյանը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց ճապոնացի Շոհեյ Յաբիկուին՝ 4:2 հաշվով: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի Վենեսուելան ներկայացնող Ուիլեքսիս Ռիվաս Էսպինոզան։

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկեց 1/16 եզրափակչից, որտեղ հանդիպեց աշխարհի փոխչեմպիոն Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրատ Տասմուրադովի հետ: Ղարիբյանը պարտվեց 0։7 հաշվով։ եթե Տասմուրադովը հասնի եզրափակիչ, ապա Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

2976 | 0
Facebook