Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական հատուկ ծառայությունները ամբողջ աշխարհում առևանգել են 31 մարդ

10:55, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Թուրքական հատուկ ծառայությունները ամբողջ աշխարհում առևանգել են 31 մարդ

Թուրքիայի հատուկ ծառայությունները 2016 թվականից ի վեր առնվազն 31 մարդ են առևանգել Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլ երկրներում: Նման հոդվածով հանդես է եկել գերմանական Die Welt պարբերականը:

Առևանգված մարդկանց կասկածում են Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Առևանգումների մասին հայտնում է Կրթության, վերապատրաստման և ինտեգրման շվեյցարական հիմնադրամը, որը կապ ունի Գյուլենի հետ: Գյուլենին Անկարան մեղադրում է 2016 թվականին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Հիմնադրամի տվյալներով՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները առևանգել են մարդկանց Մալայզիայում, Պակիստանում, Ղազախստանում, Կոսովոյում, Մոլդովայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Գաբոնում և Մյանմայում:
     Իրավապաշտպանները հայտնում են նաև առևանգումը չստացված փորձերի մասին: 2016 թվականին Ցյուրիխում երեք գործակալի հաջողվեց առևանգել թուրք-շվեյցարական արմատներով գործարարին, ում տեղափոխեցին Անկարա: 2018 թվականին Մոնղոլիայում նմանատիպ առևանգումը կանխվել է տեղի ոստիկանության կողմից:

4637 | 0
Facebook