Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թակարդում հայտնված կարմիրգրքյան բեզորայան այծի ճակատագիրն անհայտ է

10:25, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Թակարդում հայտնված կարմիրգրքյան բեզորայան այծի ճակատագիրն անհայտ է

Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել բնության դեմ կատարվող ապօրինությունների մասին: Այս անգամ Սամվել Հակոբյան անունով օգտատերը սեպտեմբերի 13-ին հայտնում է թակարդում հայտնված բեզորայան այծի առանձնյակի մասին: «Նորավանքի ճանապարհին, ոտքն ամբողջությամբ կտրված էր»,- գրել է նա և հրապարակել լուսանկարներ:

EecoNews.am-ը հայտնում է, որ Բեզոարյան այծը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ է, ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i): Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ ներկայիս գնահատմամբ՝ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների: Վտանգման հիմնական գործոններն են՝ որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում: WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է բեզոարյան այծի արեալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման և զարգացման աշխատանքներին: Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ և խստացնել բնապահպանական ռեժիմը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն Բեզոարյան այծին չեն հայտնաբերել, քանի որ Հակոբյանը վիրավոր կենդանուն բաց է թողել վայրի բնություն, հետևաբար՝ կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել։

4079 | 0
Facebook