Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես չէի անդրադառնա հանդիպմանը, եթե արտահոսք չլիներ». Ավետիք Իշխանյան

06:25, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
«Ես չէի անդրադառնա հանդիպմանը, եթե արտահոսք չլիներ». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիպման մասին. ս․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ հանդիպման ձևաչափը, այպես կոչված, «Chatham House» տարբերակով է, այսինքն՝ քննարկումը կրում է փակ բնույթ։ Այնպես որ, ես չէի անդրադառնա հանդիպմանը քննարկվող հարցերին, եթե արտահոսք չլիներ, և որոշ հարցեր համատեքստից կտրված, այսինքն՝ աղավաղված չներկայացվեին։ Այսպես, մասնակիցներից մեկը հարցրեց, թե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը չպե՞տք է պաշտպանի փոքրամասնությունների, մասնավորապես խոցելի խմբերի իրավունքները: Նիկոլ Փաշինյանի պատասխանի իմաստը հետևյալն էր․ «․․․մեր հասարակությունը դեռ պետք է հասկանա, թե ո՞վ է մարդը․․․», և օրինակ բերեց, թե հասարակության որոշ շերտեր այն դեռևս չեն պատկերացնում։ Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու հանդիպումն ավելի լայն չէր և թե ինչու էր այն փակ՝ համաձայն եմ»:

11377 | 0
Facebook