Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Պետք է աչալուրջ լինենք, որպեսզի ոչ մեկ չփորձի մեզ օգագործել իր անձնական շահերի համար». Գևորգ Դավթյան

03:20, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
«Պետք է աչալուրջ լինենք, որպեսզի ոչ մեկ չփորձի մեզ օգագործել իր անձնական շահերի համար». Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի համեմատ մինչհեղափոխական շրջանի՝ դրական առաջընթացները ոչ միայն տեսանելի են, այլև շարունակելի: Ու սա ընդամնենը 1.5 տարվա ընթացքում: Սակայն մի բան ակնհայտ է, որ այդ առաջընթացի մարտիկը միշտ պետք է հասարակությունը լինի, քանզի նա է այն հզոր ուժը, որի վրա միշտ հենվում են առանց բացառության բոլորը, որին նախկինում միշտ փորձել են ապակողմնորոշել, որոշ դեպքերում կոռումպացնել, որոշ դեպքերում ստրկացնել: Այդ իսկ պատճառով մենք՝ բոլորս, պետք է լինենք աչալուրջ, որպեսզի ոչ մեկ չփորձի մեզ օգտագործել իր նեղ անձնական շահերի համար, որպեսզի իշխանության կրողները երբեք չշեղվեն մեր կողմից իրենց պատվիրակած մեր օրինական շահերից, որպեսզի մենք գիտակցենք, որ մենք ինքներս պետք է պատասխանատու լինենք մեր գործողությունների, արդյունքում՝ մեր երկրի համար: ԼԻՆԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ»:

| | |
1626 | 0
Facebook
COMMENT.am