Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մահացած բժշկի տանը հայտնաբերել են 2000-ից ավելի չծնված պտղի մնացորդներ

11:35, կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ում մահացած բժշկի տանը հայտնաբերել են 2000-ից ավելի չծնված պտղի մնացորդներ

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուիլ շրջանում մահացած ընտանեկան բժիշկ Ուլրիխ Քլոփֆերի տանը ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 2000 չծնված պտուղների մնացորդներ:

Այս մասին հայտնում է NBC-ը: Ըստ աղբյուրի՝ բժիշկը մահացել է բնական մահով՝ սեպտեմբերի 3-ին: Մի քանի օր անց հարազատները որոշել են հավաքել նրա իրերը և հայտնաբերել են սարսափելի գտածոները: Նրանք ահազանգել են ոստիկանություն: Խուզարկման արդյունքում գտնվել են պտուղների 2246 մնացորդներ, որոնք պատկանել են տարբեր մարդկանց:

Հայտնի է, որ նախկինում Քլոփֆերը 3 բժշկական կաբինետի սեփականատեր է եղել, որոնցում հիմնականում աբորտներ են արվել: Սակայն 2015-ին նրա լիցենզիան ետ են վերցրել 13-ամյա աղջիկների վիրահատություններում փաստաթղթային սխալ ձևակերպումներ անելու պատճառով:

Ոստիկանությունը դեռևս չունի հավաստի ապացույցներ, որ մահացած բժիշը գաղտնի աբորտներ է արել իր տանը: Գտված նմուշները առգրավվել են, կատարվում է հետաքննություն:

17646 | 0
Facebook