Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալեքսանյանը և Ասլանյանը մեկնարկեցին հաղթանակներով, Շահինյանը պարտվեց

11:10, կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.
Ալեքսանյանը և Ասլանյանը մեկնարկեցին հաղթանակներով, Շահինյանը պարտվեց

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել նաև հայ ըմբիշները։

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից՝ 5։0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։ Ալեքսանյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ:

87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից, որտեղ 1։4 հաշվով պարտվեց կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիային։ Եթե կուբացի ըմբիշը հասնի մինչև եզրափակիչ, Շահինյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը մեկնարկեց 1/16 եզրափակչից՝ 10:1 հաշվով ժամանակից շուտ հաղթելով տաջիկ Ախմեդովն։

2333 | 0
Facebook