Ակցիայի մասնակիցները ներկայացրեցին Ամուլսարի վերաբերյալ իրենց պահանջները
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այսօր կառավարությանը ներկայացրին իրենց պահանջները.
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ «Լիդիան» ընկերության գործունեությունը Հայաստանում ապօրինի է. «Պատշաճ կերպով չի ապահովվել հասարակության մասնակցությունը կարևորագույն այս որոշման ընդունման գործընթացին, ինչը թե՛ ներպետական օրենսդրության, թե՛ միջազգային կոնվենցիայի խախտում է: Խախտված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի սկզբունքները: Խախտվել են «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի, «Բուսական աշխարհի մասին», «Սևանա լճի մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների դրույթները»,-նշեցին ակտիվիստները: Նրանք հայտարարեցին, որ վերոնշյալ պահանջները չկատարելու դեպքում կսկվեն դասադուլներ, գործադուլներ և այլ խաղաղ բողոքի ակցիաներ ոչ միայն Ջերմուկում, այլև՝ ՀՀ ողջ տարածքում: |