Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք ենք տերը մեր սարի». մայրաքաղաքում շարունակվում է երթը երեք ուղղություններով

19:30, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ.
«Մենք ենք տերը մեր սարի». մայրաքաղաքում շարունակվում է երթը երեք ուղղություններով

Արդեն հայտնել էինք, որ այսօր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը Երևանում քայլերթ է նախաձեռնել՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթն ընթանում է «Ամուլսարն՝ առանց հանքի», «Մենք ենք տերը մեր սարի» վանկարկումներով:
     Երթին են միացել նաև ջերմուկցիներն ու գնդեվազցիները, ինչպես նաև՝ Ամուլսարի պահակակետերում հերթապահություն իրականացնողները:

Երթն իրականացվում է երեք ուղղություններով՝

  1. Տիգրան Մեծ փողոցից Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ:
  2. Բաղրամյան մետրոյի հարակից տարածք-Բաղրամյան փողոց-Ֆրանսիայի հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության հրապարակ:
  3. Քաղաքապետարանի հարակից տարածք-Գ.Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:

Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում:

2926 | 0
Facebook