Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան փորձում է քրդերի ձեռքով լուծել քրդերի հարցը». Կարեն Հովհաննիսյան

22:05, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ.
«Թուրքիան փորձում է քրդերի ձեռքով լուծել քրդերի հարցը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան փորձում է քրդերի ձեռքով լուծել քրդերի հարցը: Արդեն մի քանի օր է ինչ Դիարբեքիրում մի խումբ քրդեր նստացույց են իրականացնում քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (HDP) տեղական կառույցի շենքի առջև: Նստացույց իրականացնողները կուսակցությանը մեղադրում են, որ իրենց երեխաներին կուսակցության անդամները հավաքագրել և ուղարկել է լեռներ «պարտիզան քրդերի մոտ»:
     Այսօր «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործադիր կոմիտեի անդամ և Մարդու պաշտպանության կենտրոնական շտաբի հրամանատար Մուրատ Քարայիլան հայտարարել է, որ այդ ակցիան ադրանք է Թուրքիայի իշխանության կողմից և ոչ մի աղերս չունի իրականության հետ:
     «Թուրքիան ամեն կերպ փորձ է անում, որ HDP-ն բերի և կապի PKK-ի հետ, որպեսզի այդ քրդամետ կուսակցության գործունեությունը արգելի Թուրքիայում, և ձերբակալի բոլոր մտածող քրդերին»,- ասել է PKK-ի գործադիր կոմիտեի անդամը:
     Բազմիցս թե՛ PKK-ն, թե՛ HDP-ն հայտարարել են, որ վաղուց միասին չեն գործում: Իսկապես կար մի ժամանակ , երբ այս երկու կառույցները գործում էին «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես» (HDK) դաշինքով, սակայն երկու կառույցների միջև տարաձայնություն առաջացավ և նրանք դաշինքից դուրս եկան: PKK-ն պնդում էր, որ պետք է գնան քուրդ ժողովրդի ազատագրման ճանապարհով, իսկ HDP-ն պնդում էր, որ պետք է գնան Թուրքիայի ժողովրդավարության ճանապարհով»:

2971 | 0
Facebook