Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուշկովը պատասխանել է Ուկրաինայի դեմ «դավադրության» մասին հայտարարությանը

18:05, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ.
Պուշկովը պատասխանել է Ուկրաինայի դեմ «դավադրության» մասին հայտարարությանը

ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի այն հայտարարությունը, որը վերաբերվում է Ուկրաինայի դեմ իրականցվող «դավադրությանը»: «Հիմա եկել է Ուկրաինայի համար զիջումների գնալու ժամանակը»,-հայտարարել է սենատորը:

Կուչման նախկինում խոստովանել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կստիպեն Վլադիմիր Զելենսկուն «անընդունելի» զիջումների գնալ Ռուսաստանի հետ բանակցություններում: Նրա խոսքով՝ «նորմանդական քառյակի» առաջիկա հանդիպմանը Ուկրաինայի ղեկավարի համար հեշտ չի լինի, քանի որ Զելենսկին «հանդես կգա երեք հոգու դեմ»:
     Ավելի վաղ, Բեռլինում անցկացվել է «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա) երկրների ղեկավարների օգնականների հանդիպումը, որտեղ քննարկվել է հանդիպման հետ կապված հարցերը։ Երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակն ու տեղը դեռ որոշված չէ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին:

4291 | 0
Facebook