Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմը» նվազեցրել է Opal գազատարով մատակարարումները

13:25, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ.
«Գազպրոմը» նվազեցրել է Opal գազատարով մատակարարումները

«Գազպրոմը» նվազեցրել է Opal գազատարով մատակարարումները. սահմանափակումները սահմանվել են Եվրամիության դատարանների կողմից ընդունված սահմանափակումների հետևանքով:

Այսօր Գերմանիայի ցանցային դաշնային գործակալությունը հաղորդել է, որ ուժի մեջ է մտել «Հյուսիսային հոսք»-ից «կապույտ վառելիքի» տարանցման սահմանափակումները: Գազափոխադրումը նվազել է ժամում մոտ 0,6 միլիոն խորանարդ մետրով:
     Միևնույն ժամանակ, Nel գազատարի տարանցիկ հզորությունները, որը Opal-ի հետ միասին «Հյուսիսային հոսք»-ից գազ են տեղափոխում, ժամում ավելացել է 0,3 միլիոն խորանարդ մետրով:
     Ավելի վաղ, Եվրամիության դատարանը քննել է Լեհաստանի իշխանությունների բողոքը և չեղյալ հայտարարել 2016 թվականի Եվրահանձնաժողովի որոշումը, որը վերաբերվում է «Գազպրոմ»-ի Opal գազատարի ընդլայնելու վերաբերյալ որոշմանը: Որոշումը կայացնելիս դատարանը հիմք է ընդունել էներգետիկ համերաշխության սկզբունքի խախտումը:

4872 | 0
Facebook