Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ ըմբիշները մեկնարկել են աշխարհի առաջնությունում

12:25, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ.
Հայ ըմբիշները մեկնարկել են աշխարհի առաջնությունում

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել նաև հայ ըմբիշները։ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 3:3 հաշվով հաղթեց ուզբեկ մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
     55 կգ քաշային Նորայր Հախոյանը 3:7 հաշվով պարտվեց ճապոնացի մարզիկին:
     72 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց սերբ ըմբիշին, այնուհետև 7:0 հաշվով պարտության մատնեց լեհ մրցակցին: 1/4-ում, սակայն, 0:4 հաշվով պարտվեց ռուս ըմբիշին։
     82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 4:1 հաշվով մեկնարկում հաղթեց ղրղզ մրցակցին, այնուհետև պարտվեց ռուս ըմբիշին:

2263 | 0
Facebook