Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նոա»-ն երկու նորեկ ունի

01:15, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ.
«Նոա»-ն երկու նորեկ ունի

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել կիսապաշտպան Սերգեյ Դմիտրիևի հետ։ 22–ամյա հենակետային կիսապաշտպանը «Սատուրն» (Ռամենսկոյե) ակումբի սան է։
     Ակումբը նաև մեկ տարվա պայմանագիր է կնքել դարպասապահ Մաքսիմ Շվագիրևի հետ։ 25–ամյա ֆուտբոլիստը Կրասնոդարի «Կուբան»-ի սան է, հանդես է եկել ռուսական ՖՆԼ-ի «Տորպետդո» (Արմավիր) և ՊՖԼ-ի մի շարք ակումբներում։ Մաքսիմ Շվագիրևի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Արարատ»-ը։

2182 | 0
Facebook