Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Առցանց խանութից ձեռք է բերել հազարավոր ծակ պահպանակներ ու վաճառել ոստիկանին

23:35, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Առցանց խանութից ձեռք է բերել հազարավոր ծակ պահպանակներ ու վաճառել ոստիկանին

ՌԴ Պերմ քաղաքի 34-ամյա բնակչուհին առցանց խանութից պատվիրել ու գնել է 14 հազար տուփ պահպանակ, ամեն տուփում՝ 3 հատ:

Ապրանքը նա գնել է շատ էժան՝ ամեն տուփը մեկ ռուբլի արժեքով: Սակայն, երբ պարզել է, որ ամբողջ խմբաքանակը խոտանված է, դրանք չի նետել, այլ վաճառել է մի ոստիկանի, ով ամբողջը գնել է՝ տուփի համար վճարելով 117 ռուբլի:

Սակայն հանցանքը շատ արագ բացահայտվել է, կնոջ հանդեպ մեղադրանք է հարուցվել, նա ամբողջովին ընդունել է իր մեղքը: Մեղադրանքը հարուցվել է «Կեղծված բժշկական պարագաների վաճառք» և «Ուրիշի ապրանքանիշի ապօրինի օգտագործում» հոդվածներով:

Այժմ կինն ստիպված կլինի վճարել 1,4 միլիոն ռուբլի ապրանքն արտադրող ընկերությանը, ինչպես նաև ստիպված կլինի 450 ժամ կատարել պարտադիր աշխատանք:

27926 | 0
Facebook