Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմ անունից կեղծ կոչեր են տարածվում, այսքան հայհոյանք դեռ չէի կարդացել». Սամվել Մարտիրոսյան

20:55, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«Իմ անունից կեղծ կոչեր են տարածվում, այսքան հայհոյանք դեռ չէի կարդացել». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ կան մարդիկ, որոնք իր անունից արդենմի քանի օր ինչ-որ բաներ են տարածում և տեղադրում իր լուսանկարը` կոչ անելով գնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին.
     «Ինձ թվում է` ինչ-որ ապուշ փորձում է իր խմբերը ուժեղացնել: Այսքան հայհոյանք դեռ իմ մասին էտենց խիտ վիճակում չէի կարդացել: Պարզվել է, որ դա տարածում են կոտրած պրոֆիլներով, իմացա, որ դա տարածվող խմբերի հետ կապ չունի, երրորդ` իմացա, որ սա կայք աճեցնելու համար չի: Չորրորդ` մտածում էի, որ կարող է ինչ-որ մեկի դուրը չեմ գալիս, բայց իրականում տեսա, որ Արծրուն Հովհաննիսյանի և մի քանի պատգամավորների անուններով ևս տարածվում է: Ենթադրում եմ, որ այս ամենն արվում է մեր հարևան երկրից.

«Հասկացեք, որ եթե մարդու նկարն է և տակը ինչ-որ բան է գրված, անպայման չէ, որ այդ մարդը նման բան ասած լինի»,- նախազգուշացնում է նա:

4810 | 0
Facebook