Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Շուրջ 12 հազար տոննա ցիանիդն արդեն Հայաստանում ներկրված, պահեստավորված, պատրաստ սպասում է». Ն. Բադալյան

19:10, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«Շուրջ 12 հազար տոննա ցիանիդն արդեն Հայաստանում ներկրված, պահեստավորված, պատրաստ սպասում է». Ն. Բադալյան

Նախկին լրագրող, քաղաքական գործիչ Նաիրի Բադալյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն շուրջ 12 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՑԻԱՆԻԴՆ արդեն Հայաստանում ներկրված, պահեստավորված, պատրաստ սպասում է իր օգտագործմանը։ Փողն էլ կանխիկ եք տվել։ Դոʹւք, ժողովուրդ ջան։
     Ու վաղուց, 2015-ից սկսած։
     Ու շարունակել եք ներկրել՝ ներառյալ «հեղափոխական» 2018-ին։ Ամբողջ 3 հազար տոննա։ Այն ամբողջ ժամանակահատվածում, երբ
     միամիտները հավատում էին, թե կառավարությունը դեռ «ծանրութեթև է անում, ռիսկեր է գնահատում»։
     Սուտ։
     Որոշումը վաղուց ընդունված էր ու կատարվում է ծրագրի ժամանակացույցով։
     Ու դա նաև Հայաստանի «հեղափոխական» կառավարության որոշումն է։

Հ.Գ. թե բա Հայաստանը աշխարհում առաջատարներից է՝ 38-րդ «պատվավոր» տեղն է զբաղեցնում ցիանիդի ներկրման ծավալներով։

Չէ, մենք ոնց որ թե արդեն լրիվ ենք գժվել։ Մնում էր հպարտանայինք, որ քաղցկեղածին հիվանդություններով ԱՐԴԵՆ աշխարհում առաջին տեղում ենք ու շուտով նաև ցիանիդային թունավորումներով ենք առաջին տեղում լինելու։
     Չէր լինի էլի, որ ասենք հպարտանայինք մեր ինտելեկտուալ սեփականության պատենտ-լիցենզիաների թվի աճով, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությամբ, տեխնոլոգիական արտադրություններով։ Չէ, ախպեր, մեզ քաղցկեղն ու ցիանիդն են դուր գալիս»:

| | |
10017 | 0
Facebook
COMMENT.am