Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները

17:30, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի են աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները

Սեպտեմբերի 14-ին Նուր-Սուլթանում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր կայացել է մրցումային առաջին օրվա վիճակահանությունը։ Հայտնի են դարձել հայ ըմբիշների մրցակիցները։

55 կգ քաշային Նորայր Հախոյանը պայքարը կսկսի որակավորման փուլում՝ մրցելով ճապոնացի Շոտա Օգավայի հետ: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ։ 72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը որակավորման փուլում կմրցի սերբ Ալեքսա Էրսկիի հետ: 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կմրցի ղրղզ Կալիդին Ասիկեևի հետ։

Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

4571 | 0
Facebook