Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաշինգթոնը սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ևս մեկ կասկածյալի անուն կբացահայտի

17:25, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Վաշինգթոնը սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ևս մեկ կասկածյալի անուն կբացահայտի

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կբացահայտի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակման մեջ նախկինում անանուն կասկածյալի ինքնությունը, գրում է Reuters գործակալությունը: Ըստ ՀԴԲ տվյալների (Հետաքննությունների դաշնային բյուրո), տղամարդը սաուդցի երկու պաշտոնյաների հրամայել է օգնություն ցուցաբերել ահաբեկիչներին: Փաստաթղթի ամբողջական տարբերակը գաղտնի է պահվում, բայց հայտնի է, որ խոսքը երկրի երկու պաշտոնյաների՝ Օմար ալ-Բայումիի և Ֆահադ ալ-Թումայրիի մասին է, ինչպես նաև մեկ այլ անձի, ով ինքնաթիռները առևանգողներին օգնելու հրաման է արձակել: ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտնել է, որ կասկածյալի անունը պետական գաղտնիք է, սակայն նա կասկածյալի ինքնությունը կբացահայտի հայցվորների փաստաբաններին:

4372 | 0
Facebook