Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի նախկին վարչապետը լքել է Էրդողանի կուսակցությունը

16:10, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Թուրքիայի նախկին վարչապետը լքել է Էրդողանի կուսակցությունը

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դուրս է գալիս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, հայտնում է Daily Sabah պարբերականը: Դավութօղլուի հետ միասին կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել են «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի նախկին տեղակալներ Այհան Սեֆերը, ով զբաղեցնում էր մարդու իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդականի պաշտոնը, նախկին պատգամավոր Սելչուք Օզդաղը և Ստամբուլի նահանգի նախկին ղեկավար Սելիմ Թեմուրջին: Ավելի վաղ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի կարգապահական խորհրդում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ միաձայն համաձայնություն էր տրվել բարձրացնել Ախմեթ Դավութօղլուին կուսակցությունից հեռացնելու հարցը:

4541 | 0
Facebook