Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը Ռուսաստանին կփոխանցի 90-ականներին գողացված փաստաթղթերը

21:05, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը Ռուսաստանին կփոխանցի 90-ականներին գողացված փաստաթղթերը

Միացյալ Նահանգները Ռուսաստանին կփոխանցի 90-ականներին արխիվներից Նիկոլայ II-ի ժամանակաշրջանի հափշտակված փաստաթղթերը։ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի մասնակցությամբ արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին` դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայրում:

«Սպասո-հաուսում տեղի կունենա պաշտոնական արարողությունը. ռուսական կողմին փոխանցվելու է 90-ականների սկզբին Ռուսաստանի արխիվներից գողացված կայսր Նիկոլայ II-ի ստորագրությամբ կնքված 16 պատմական փաստաթուղթ: Փաստաթղթերը հայտնաբերվել են ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարության կողմից իրականացված հետաքննության արդյունքում»,- նշել է ԱՄՆ դեսպանատունը:

4876 | 0
Facebook