Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հորդորում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ մոտեցումներն ու վարքագիծը». Անի Սամսոնյան

15:30, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«Հորդորում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ մոտեցումներն ու վարքագիծը». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապատեղեկատվություն համար 1

Մի երկու օր առաջ Ազատություն ռադիոկայանի եթերում Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր, մեր գործընկեր Արման Բաբաջանյանն ասել է, որ Լուսավոր Հայաստանը հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել:

Հեռու եմ այն մտքից, որ այս ակնհայտ սխալ տեղեկությունը Լուսավոր Հայաստանին վարկաբեկելու միտում ունի:

Սահմանադրական փոփոխությունների մասին մենք խոսել ենք Կառավարության կառուցվածքի փոփոխության ժամանակ: Երբ իշխանությունը հրաժարվեց ուժային կառույցները դարձնել նախարարություններ, Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեզ առաջարկեց քննարկել և գտնել այլ լուծում այդ կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու համար: Սակայն մենք պնդեցինք, որ դրա համար կամ պետք է ընդունել մեր տարբերակը, կամ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Այս հարցով որևէ քննարկում չեղավ:

Սահմանադրական փոփոխությունների քննարկումները մեկնարկում են հաջորդ տարի փետրվարից: Մինչև օրս որևէ ձևաչափով, որևէ օրակարգով, որևէ հարթակում սահմանադրական փոփոխությունների քննարկում չի եղել:
     Եվ դա գիտեն բոլորը:

Ապատեղեկատվություն համար 2

Երեկ պարոն Բաբաջանյանը մեզ մեղադրեց իշխանության հետ խայտառակ պայմանավորվածության մեջ՝ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության հետ։

Պետք է նշեմ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այդ նախագծի առաջին ընթերցումը գարնանն էր, երբ մենք կոշտ քննադատեցինք և ներկայացրինք առաջարկներ։ Պարոն Բաբաջանյանը Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ էր, գիտեր այդ մասին և երբևէ չի հայտնել որևէ մտահոգություն և նա գիտեր, որ մենք դեռևս գարնանը բանակցում էինք այս հարցի շուրջ նախագծի հեղինակի հետ։ Ամեն ինչ եղել է բաց, թափանցիկ, քաղաքական և համագործակցային։

Ավելին՝ երբ ես ամբիոնից ելույթներ էի ունենում խորհրդարանական ընդդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության մասին, Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը լուռ լսում էր և միգուցե ողջունում է՞ր․․․

Հ․Գ. Հորդորում եմ, խնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումներն ու վարքագիծը։ Յուրաքանչյուր ապատեղեկատվություն համարակալվելու է»։

3620 | 0
Facebook