Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում պատերազմն ավարտվել է․ Լավրով

15:05, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Սիրիայում պատերազմն ավարտվել է․ Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին: Այս մասին նա հայտնել է Труд ռուսական թերթին տված հարցազրույցում:

«Սիրիայում պատերազմը իսկապես ավարտվեց: Երկիրը հետզհետե վերադառնում է նորմալ, խաղաղ կյանքի»,-ասել է Լավրովը:
     Լավրովը նաև նշել է, որ Սիրիայում կան «լարվածության թեժ կետեր»: Սա վերաբերում է Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներին՝ Իդլիբ նահանգին և Եփրատ գետի արևելյան ափին:
     Լավրովը կարծում է, որ այժմ Սիրիայում առաջնային խնդիրներն են մարդասիրական օգնության ցուցաբերումը և քաղաքական գործընթացին աջակցելը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

5123 | 0
Facebook