Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորների համար

12:55, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորների համար

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվել է բողոքի նոտա՝ կապված Ֆրանսիայի խորհրդարանականների Լեռնային Ղարաբաղ այցի հետ՝ առանց Բաքվի հետ համաձայնեցման, հաղորդում է РИА Новости-ն:

2013 թվականին Բաքուն հրապարակել է այն օտարերկրացիների անունները, ովքեր հայտնվել են «սև ցուցակում»: «Սև ցուցակում» հայտնված անձանց չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ նրանք մտադիր են ներառել Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի պատգամավորների այս ցանկում:

3878 | 0
Facebook