Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հերքել է Պոմպեոյի նշանակումը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում

11:45, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
Թրամփը հերքել է Պոմպեոյի նշանակումը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի նշանակի պետքարտուղար Մայք Պոմպեոյին Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում: Լրագրողների այն հարցին, թե Սպիտակ տունը հաշվի է առնում Պոմպեոյի թեկնածությունը, Թրամփը բացասական պատասխան է տվել: Թրամփը նաև հավելել է, որ ներկայումս քննարկում է 15 թեկնածուի ընտրության հարցը:

Ավելի վաղ՝ CNN հեռուստաալիքը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է պետքարտուղար Մայք Պոմպեոյին Ազգային անվտանգության գծով խորհրդական նշանակելու հնարավորությունը, ով համարվել է Ջոն Բոլթոնի գլխավոր մրցակիցը։ Այս դեպքում Պոմպեոն միաժամանակ կզբաղեցներ երկու պաշտոն։

3579 | 0
Facebook