Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը վերականգնել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

10:35, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը վերականգնել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ ամբողջությամբ վերականգնվել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, հաղորդում է The Hill պարբերականը՝ վկայակոչելով ծախսերի վերաբերյալ Սենատի հանձնաժողովի հայտարարությունը:

Պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը վերականգնվել է ինչպես ԱՄՆ Պետդեպարտամենտի, այնպես էլ Պենտագոնի կողմից: 250 մլն դոլար տրամադրվող ռազմական օգնությունն ուղղված է լինելու Ուկրաինայում անվտանգության ոլորտի զարգացմանը: «Վարչակազմը սատարում է Ուկրաինայի ջանքերը բարեփոխումների և ինքնապաշտպանության ոլորտում, և այդ միջոցները կնպաստեն Ուկրաինայի մղումներին»,-հայտարարել է ԱՄՆ վարչակազմի անանուն զրուցակիցը:
     Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր վերանայել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Թրամփը ցանկացել էր վերանայել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունը՝ համոզվելու համար, որ միջոցներն օգտագործվում են հօգուտ ԱՄՆ-ի։ Ֆինանսական միջոցները սառեցվել էին։

3866 | 0
Facebook