Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մե՛ր քայլը» նախաձեռնությունն ի պաշտպանություն Ամուլսարի, երթ կանցկացնի

09:50, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«Մե՛ր քայլը» նախաձեռնությունն ի պաշտպանություն Ամուլսարի, երթ կանցկացնի

Շաբաթ օրը` սեպտեմբերի 14-ին, 18:30-ին, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը մայրաքաղաքում միաժամանակ մի քանի ուղղություններով կիրականացնի քայլերթ` ի պաշտպանություն Ամուլսարի:

Երթին Ջերմուկից ավտոշարասյունով միանալու են նաև հենց Սարի պահապանները:
     Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում` 20:00-ին:

Ստորև ներկայացնում ենք մեր նախաձեռնած երեք երթուղիները:

Երթուղի-1 / 18:30-Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց։-Հանրապետության Հրապարակ-Աբովյան Փողոց-Հյուսիսային Պողոտա-Ազատության Հրապարակ

Երթուղի-2 / 18:30-Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք։-Բաղրամյան փողոց-Ֆրանսիական հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության Հրապարակ

3. Երթուղի-3 / 18:30-Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք։-Գ. Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության Հրապարակ

Պահանջը հստակ է՝ Ամուլսարն առանց հանքի։

Հարգանքներով՝ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն:

3495 | 0
Facebook