Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վաչե Գաբրելյանի կինն ընտրվեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ

17:10, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
Վաչե Գաբրելյանի կինն ընտրվեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ

ՀՀ ԱԺ-ն սեպտեմբերի 12-ին ՀՀ ԿԲ խորհրդի անդամ ընտրեց Հասմիկ Ղահրամանյանին: Նրա թեկնածությունն առաջադրել էր ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալների համաձայն՝ կողմ էր քվեարկել 103, դեմ՝ 3 պատգամավոր:

Նշենք, որ Հասմիկ Ղահրամանյանը ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ՝ Արդշինբանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրելյանի կինն է:

Հենց այս համատեքստում էլ ծավալվեց հարցի քննարկումը, այն է՝ բանկում խորհրդի անդամ լինելը շահերի բախո՞ւմ է, կարո՞ղ է կասկածի տալ դնել ԿԲ գործառույթների իրականացումը:

Ինչպես ասաց տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, «ՀՀ Կենտրոնական բանկի մասին օրենքն» այդ առումով արգելք չի նախատեսել:

«Ինչ վերաբերում է հնարավոր կասկածներին, ապա գոնե ես ինքս շատ լավ եմ ճանաչում Հ. Ղահրամանյանին:

Ավելի կոմպետենտ մարդ դժվար է պատկերացնել»,- հայտարարեց նա և կոչ արեց կողմ քվեարկել թեկնածությանը:

4713 | 0
Facebook