Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մինչ այժմ դա պետք էր Թրամփին, իսկ հիմա նա զոհում է Բոլթոնին». Երջանիկ Աբգարյան

05:05, ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2019 թ.
«Մինչ այժմ դա պետք էր Թրամփին, իսկ հիմա նա զոհում է Բոլթոնին». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսները, և ոչ միայն նրանք, այլև մեր ծախու քաղաքական մեկնաբանները, իրար հերթ չտալով, իրենց մակերեսային ու թեթևամիտ մեկնաբանություններում հրճվանք են արտահայտում Թրամփի վերջին աղմկահարույց որոշման` Ջ. Բոլթոնին իր պաշտոնից հեռացնելու կապակցությամբ: Իհարկե, մինչև այս քայլը կատարելը, Թրամփն ԱՄՆ-ի քաղաքական իր մեղմ ասած «տարօրինակ» քայլերն իրականացնում էր հիմնականում Ջ. Բոլթոնի միջոցով, դա փաստ է: Բայց նաև փաստ է, որ դրանք իրականում ուղղորդվում էին ոչ թե ԱՄՆ-ի, այլ որոշակի պետությունների շահերից ելնելով: Դրանք են պուտինյան նացիստական Ռուսաստանի միջազգային մեկուսացմանը խանգարելը և ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականությունն Իսրայելի ու վերջինիս ետևում կանգնած աշխարհի հրեա և ոչ հրեա միլիարդատերերի շահերին ու պահանջներին ենթակայացնելը: Մինչ այժմ դա պետք էր Թրամփին: Իսկ հիմա, երբ ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությանը մնացել է մեկ տարի, նա զոհում է Բոլթոնին` նրան վերագրելով ԱՄՆ վերջին 3 տարիների արտաքին քաղաքական խայտառակ և անպատվաբեր քայլերը»:

3871 | 0
Facebook