Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Փաստաբաններն իրենց գործն են անում, դա իրենց «փեշակն է», սակայն այստեղ ճշմարտության խնդիր չկա». Արամ Մանուկյան

16:35, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
«Փաստաբաններն իրենց գործն են անում, դա իրենց «փեշակն է», սակայն այստեղ ճշմարտության խնդիր չկա». Արամ Մանուկյան

«Սա սովորական դատական գործընթաց չէ, սա կապված չէ մի դատավորի որոշումից: Սա հայ ժողովրդի արժանապատվության խնդիրն է, սա պատմական իրադարձություն է, երբ հայ ժողովուրդը պետք է իրենից թոթափի այդ խարանը: Պետք է պատժի բոլոր նրանց, ովքեր ոճիր են իրագործել: Այստեղ նստած են ոճրագործներ: Մարիտի 1-ը պատմական ոճրագործություն էր հայ ժողովրդի նկատմամբ: Դարավոր ժողովուրդը իշխանության կողմից գնդակահարվեց: Սա մտնելու է դասագիրք՝ ով էր կրակողը, ով է հանցագործը, ով էր ենթարկվողը և ով էր տուժողը: Ամբողջ ժողովուրդն է տուժողը, երկիրը և պետականությունը». Երևանի առաջին ատյանի դատարանի շենքում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:

Ըստ նրա՝ թավշյա հեղափոխության արգասիքը չի լինի դրական, եթե այստեղ գործընթացն արդար չավարտվի:
     «Եթե հասարակությունն ակտիվ լինի, և այն մարդիկ, ովքեր հեղափոխություն են իրականացրել, տեր կանգնեն իրենց խնդրին և արդարության վերականգնմանը, ապա դատավոր Աննա Դանիբեկյանը կլինի ընդամենն արձանագրողը: Եվ ես հենց դա եմ արձանագրում: Սա հայ ժողովրդի հնարավորությունն է՝ ազատվելու այդ խարանից»-հայտարարեց Ա. Մանուկյանը: Նա նշեց, որ նույնքան կարևոր է նաև Մարտի 1-ի զոհերի սպանության բացահայտումը, սակայն այդ սպանությունն այն ոճրագործության մասն է, որը կատարվել է հայ ժողովրդի նկատմամբ:

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի պաշտպանների պնդումներին, թե 2008թ. մարտի1-ին բանակը չի կրակել, Ա. Մանուկյանն ասաց, որ փաստաբաններն իրենց գործն են անում, դա իրենց «փեշակն է», սակայն այստեղ ճշմարտության խնդիր չկա:

| | |
1679 | 0
Facebook