Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

ՈՒԵՖԱ-ն նոր մրցաշար կանցկացնի․ մանրամասներ

16:20, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
ՈՒԵՖԱ-ն նոր մրցաշար կանցկացնի․ մանրամասներ

ՈՒԵՖԱ-ն իր հովանու ներքո ևս մեկ մրցաշար կանցկացնի, որը կկոչվի Կոնֆերենցիաների գավաթ։ Այս մասին հայտնում է գերմանական «Bild» պարբերականը։ Մրցաշարի առաջին խաղարկությունը կանցկացվի 2021/22 մրցաշրջանում:

Կոնֆերենցիաների գավաթը կլինի կարգով երրորդ մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններից հետո: Անցկացման կարգով նման է լինելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Մասնակից թիմերը լինելու են 32-ը, որոնք կբաժանվեն 8 խմբի:

Խմբերի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կմրցեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային մրցաշարում իրենց խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերի հետ և կպայքարեն Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար:

Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության հաղթողը կնվաճի Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

| | |
2464 | 0
Facebook