Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեղի կունենա «Արվեստում» մանկական մատենաշարի շնորհանդեսը

20:20, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
Տեղի կունենա «Արվեստում» մանկական մատենաշարի շնորհանդեսը

Ս.թ. սեպտեմբերի 14-ին՝ ժ. 17:00-ին, ՀԲԸՄ Հայաստան դալիճում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա
     «Արվեստում» մանկական մատենաշարի շնորհանդեսը:
     «Արվեստում» մատենաշարը «Դիլիմ» կազմակերպության առաջին նախագիծն է: Դիլիմն ստեղծվել է
     2019-ին: Կազմակերպության նպատակն է գրքերի հրատարակության և միջոցառումների միջոցով նպաստել երեխաների մշակութային կրթությանը, վաղ հասակից հաղորդակից դարձնել արվեստի հետ և բարձրացնել մշակութային գիտակցության մակարդակը:
     «Արվեստում» մատենաշարը կազմված է 4 կարտոնե գրքերից` Առաջին բառերն արվեստում, Կենդանիներն արվեստում, Գույներն արվեստում, Թվերն արվեստում: Գրքերի նպատակն է նախադպրոցական տարիքի երեխաներին համաշխարհային կերպարվեստի միջոցով սովորեցնել շրջապատող առարկաներն և երևույթները: Վաղ հասակից արվեստին հաղորդակից լինելն օգնում է երեխաներին զարգացնել` երևակայությունը, ստեղծարարությունը, գեղեցիկի ընկալումը, բանավոր և պատմողական խոսքը, գեղագիտական ճաշակը և այլն: Գրքերի ստեղծմանը, որպես խորհրդատուներ հանդես են եկել հայ և միջազգային մասնագետներ:

«Արվեստում» մատենաշարը եռալեզու է` հայերեն, անգլերեն, ռուսերեն և կարող է ծառայել կրտսեր դպրոցականներին` արվեստի միջոցով լեզուներ սովորելու համար:
    
    

2773 | 0
Facebook