Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է, թե երբ կսպառվեն բնական գազի պաշարները. Bloomberg

17:25, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի է, թե երբ կսպառվեն բնական գազի պաշարները. Bloomberg

ԱՄՆ բնական գազի շուկան կսպառվի մինչև 2035-ը: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան Rocky Mountain ինստիտուտի գիտնականները: Ըստ նրանց հաշվարկների՝ 16 տարի անց բնական գազը որպես վառելիք կլինի տնտեսապես անարդյունավետ, գրում է Bloomberg-ը:

Բնական գազի փոխարեն էլեկտրակայանների սեփականատերերը կօգտագործեն արևի և քամու էներգիան, նշվում է Rocky Mountain ինստիտուտի զեկույցում: Էներգիայի այս տեսակների կիրառումն ավելի շահավետ կլինի, քան գազի կիրառումը Միացյալ Նահանգների էլեկտրակայանների 90%-ի համար:

Այժմ ԱՄՆ-ում էլեկտրակայանների 35%-ն աշխատում է գազի հիմքով: 20 տարի առաջ նրանց մասնաբաժինը չի գերազանցել 20%-ը: Այս ընթացքում գազը մասամբ կարող է փոխարինվել ածուխով, այն արդեն լայնորեն օգտագործվում է էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության մեջ:

Ուսումնասիրության ընթացքում Rocky Mountain ինստիտուտի գիտնականները համեմատել են 68 գիգավատ հզորությամբ գազի կայանների կառուցման և պահպանման ծախսերը: Ստացված գումարը համեմատել են նույն հզորությամբ արևային կայանների և հողմակայանների կառուցման ծախսերի հետ: Արդյունքում պարզվել է, որ այն ավելի շահավետ է բիզնես տեսանկյունից:

Եթե Rocky Mountain ինստիտուտի կանխատեսումներն իրականացվեն, ապա գազ մատակարարող ընկերությունների բաժնետոմսերը կարժեզրկվեն: ԱՄՆ-ի խոշորագույն EQT-ի գազային ընկերության արժեթղթերը կարող են ընկնել 62%-ով և կազմել 4,5 դոլար, կանխատեսում է Morgan Stanley-ին:

10621 | 0
Facebook