Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը». Ն. Փաշինյան

13:55, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը». Ն. Փաշինյան

Արդեն նշել էինք, որ Կառավարությունն այսօր մաքսատուրքից ազատեց մի քանի ընկերության, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր կավելանան: Նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Ն. Փաշինյանը նշեց. «Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը: Երեկ թարմացված տվյալներ ուզեցինք, վերջին տվյալով՝ աշխատողների թիվը գերազանցել է 604 հազարը, ինչը կարևոր իրադարձություն է»,- նշեց նա:
     ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ իր հերթին նշեց, որ 2018 թ. մայիսի 20-ից մինչ հիմա Հայաստանում 64.899 աշխատատեղ է բացվել:

Արձագանքելով Անանյանի ներկայացրած տվյալներին՝ վարչապետն ասաց. «Մենք այսպիսի մի խնդիր ունենք. երբ 2018 թ. սեպտեմբերին 2018 թ. 32 000-ի տարբերություն ունեցանք, այն ժամանակ հիմնական մեկնաբանությունն այն էր, որ սա ստվերից դուրս եկողն է: Փետրվարին 52 000 ունեցանք, նույն մեկնաբանությունն էր, բայց հընթացս արձանագրեցինք, որ չունենք մեխանիզմ՝ տարբերակելու նոր ստեղծված և ստվերից դուրս եկած աշխատատեղերը: Մեկնաբանության լայն տեղ կա, բայց արձանագրենք, որ վերջին մեկ տարում ՀՀ-ում արձանագրվել է 64 000 աշխատատեղերի աճ»:

| | |
1044 | 0
Facebook