Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց

11:55, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները` պահանջելով անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը և ազատ արձակել երկրորդ նախագահին:

Նշենք, որ այսօր դատարանի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել:

Հիշեցնենք, որ այսօր, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Տեսանյութը՝ Yerevan.Today-ի
3491 | 0
Facebook