Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունը ժամանակ է շահում Ամուլսարի հարցում. «Ժամանակ»

09:25, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
Իշխանությունը ժամանակ է շահում Ամուլսարի հարցում. «Ժամանակ»

«Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, սակայն դա ամենևին չի նշանակում, որ իշխանությունը առաջիկա օրերին դիմելու է կոշտ միջոցների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, և «Լիդիան»-ը իր գործունեությունը վերսկսելու է հաջորդ տարվա ապրիլ-մայիսից: Իսկ մինչ այդ հույս կա, որ հանքը շրջափակողները կա՛մ կհոգնեն, կա՛մ նրանց հնարավոր կլինի համոզել: Միայն այս տարբերակները փորձարկելուց հետո իշխանությունը կգնա ուժային լուծման»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

3621 | 0
Facebook