Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.

Միջազգային

Էրիկ Պետրոսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում

23:35, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
Էրիկ Պետրոսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային մենամարտում Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը 0:5 հաշվով պարտվեց կանադացի Էրիկ Ռոբին Բասրանին և դուրս մնաց պայքարից:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը (75 կգ) հաղթանակով էր մեկնարկել և դուրս եկել 1/16 եզրափակիչ, իսկ Արտուշ Հովհաննիսյանը (81 կգ) պարտվել էր մեկնարկային մենամարտում և լքել պայքարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մեկնել է 8 բռնցքամարտիկով:

| | |
1553 | 0
Facebook