Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.

Հետաքրքիր է

«Արատեսի վանքը ժամանակին ծաղկուն կենտրոն էր». Կարեն Մաթևոսյան

01:25, հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ.
«Արատեսի վանքը ժամանակին ծաղկուն կենտրոն էր». Կարեն Մաթևոսյան

Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վայոց ձորի ևս մի գեղատեսիլ անկյուն՝ Արատեսի վանքը։ Ցավոք այն կիսավեր է ու տուրիստական երթուղիներից դուրս։ Մինչդեռ ժամանակին Օրբելյան իշխանների հովանավորությունը վայելող ծաղկուն կենտրոն էր։ Առաջին անգամ այստեղ է հիշվում ճարտարապետ Սիրանեսը, որին 1275-ին տեսնում ենք Նորավանքում։ Իսկ Սյունյաց մետրոպոլիտ, պատմիչ Ստափանոս Օրբելյանը Արատեսի վանքը դարձրել է մետրոպոլիտական ամառային նստավայր։ Այդ մասին նա թողել է վիմագիր արձանագրություն այս վանքում, նաև գրել իր պատմության մեջ։
     Հ. Գ. Հիմա շատերը ոտքի են կանգնել՝ ասում են՝ Ամուլ սարը սար պիտի մնա։ Բայց մի հատ Ձեր շուրջը նայեք։ Հազար հարց կա, շատ ավելի հեշտ լուծելիք, միայն թե դրա համար մի քիչ ջանք է պետք ամեն մեկիցս։ Այստեղ արդեն ամուլը սար չէ, այլ ցավոք, հոգեբանություն»։

| | |
3064 | 0
Facebook