Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազային

17:10, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազային

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Գազային՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման զինյալների կողմից սկսված հրետակոծությունից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի հարավում միացել են ազդարարման համակարգերը, որոնք նախազգուշացրել են տեղի բնակիչներին Գազայի հատվածից հնարավոր հրետակոծության մասին: Գազայի հատվածից դեպի Իսրայելի ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ։

«Ի պատասխան որոշ ժամանակ առաջ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների, իսրայելական պաշտպանական բանակի տանկերը հրթիռակոծել են «ՀԱՄԱՍ» շարժման Գազայի հատվածում գտնվող կետերը»,-հաղորդում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

4263 | 0
Facebook