Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԲՃ-ն երթ կանցկացնի ի պաշտպանություն Ամուլսարի. հայտարարություն

14:25, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
ՀԲՃ-ն երթ կանցկացնի ի պաշտպանություն Ամուլսարի. հայտարարություն

«Կոչ ենք անում այսօր՝ սեպտեմբերի 11-ին ժամը 18։30, միանալ հանուն Ամուլսարի փրկության այս ինքնաբուխ երթին, որը կսկսվի ԱԺ հանրային այգու տարածքից»,- նշված է «Հայկական բնապահպանական ճակատ»-ի հայտարարության մեջ։

«Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը և հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։

Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք ինքնաբուխ երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։

Երթի կապակցությամբ բացվել է ֆեյսբուքյան միջոցառման էջ հետևյալ հղումով»:

3043 | 0
Facebook