Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն համարժեքների մասին
Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում: Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց: 1. ամնիստիա - համաներում 2. բիզնեսմեն - գործարար 3. բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների) 4. դիագնոզ - 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում 5. դոմինանտ - գերիշխող, իշխող, տիրապետող 6. ենոտ - ջրարջ 7. էկզեմպլյար - նմուշ 8. էֆեկտիվ - արդյունավետ 9. իլյուզիա - պատրանք 10. կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ 11. կոնսուլտացիա - խորհրդատվություն 12. կոնֆլիկտ - հակամարտություն, բախում, ընդհարում 13. կոնֆրոնտացիա - առճակատում 14. միֆ - առասպել 15. մոնիթորինգ/մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց 16. մոնումենտալ - 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ 17. նյուանս - նրբերանգ 18. նոստալգիա - 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն 19. պանիկա - խուճապ 20. պարկինգ/փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում 21. պրոյեկտ - նախագիծ, ծրագիր 22. պրոպագանդա - քարոզչություն 23. պրովոկացիա - սադրանք 24. ջիմ – մարզասրահ 25. սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ 26. ստեպլեր - կարիչ 27. վիզուալ - տեսողական 28. տրանսֆորմացիա - 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն 29. ցիտատ – մեջբերում 30. ֆորմալ - 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ |