Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի»․ ՄԻԵԴ-ում կսկսվեն լսումները

13:35, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
«Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի»․ ՄԻԵԴ-ում կսկսվեն լսումները

Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ գործի շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նիստը կկայանա այսօր: Փետրվարին ՄԻԵԴ-ը անորոշ ժամանակով հետաձգել էր դատական նիստը, հայտնում է «Европейская правда»-ն:

Ուկրաինան նախնական հայտը ներկայացվել է 2014 թվականի մարտի 13-ին: ՌԴ-ի դեմ հայտում Ուկրաինան նշել է, որ 2014 թվականի փետրվարի 27-ից Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Ղրիմի ինքնավար հանրապետությունը, որը Ուկրաինայի բաղկացուցիչ մասն է:
     Ուկրաինան դիմել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի հոդվածների խախտման հոդվածով: Մասնավորապես, դիմումատուն պնդում է, որ տեղի է ունեցել ուկրաինացի զինվորների, իրավապահների և քաղաքացիական անձանց սպանելու վարչական պրակտիկան, որը կարող է վերագրվել Ռուսաստանի Դաշնությանը:
     Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է որոշի, արդյոք Ռուսաստանը իրականում վերահսկողություն է իրականացրել Ղրիմի տարածքում նախքան ՌԴ Պետական դումայի որոշմամբ բռնակցման «օրինական կատարմանը»:

4200 | 0
Facebook