Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բոլթոնի պաշտոնի համար հավակնում է տասը թեկնածու

11:00, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
Բոլթոնի պաշտոնի համար հավակնում է տասը թեկնածու

Սպիտակ տունը հաղորդում է, որ Բոլթոնի պաշտոնի համար հավակնում է 10 թեկնածու, որոնցից միայն մեկը կզբաղեցնի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը, հաղորդում է CNN-ը:

Մասնավորապես, Սպիտակ տան երեք աղբյուր հայտնում է, որ Բոլթոնի հնարավոր իրավահաջորդը համարվում է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը: Նրա մրցակիցը պաշտոնաթող գեներալ, Բոլթոնի նախկին առաջին տեղակալ Ռիկի Ուոդելն է: Եռյակում է նաև Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենը:
     Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփը նաև քննարկում է պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաքգրեգորի թեկնածությունը, ով աշխատում է Fox News-ում որպես ազգային անվտանգության մասնագետ:
     ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Չարլի Կապերմենը։
     Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին, քանի որ համաձայն չէ մի շարք հարցերի շուրջ նրա դիրքորոշումների հետ: Բոլթոնը իր հերթին մեղադրել է Թրամփին իր հրաժարականի պատճառների վերաբերյալ սուտ տեղեկություն տարածելու մեջ:

7614 | 0
Facebook