Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Միքայել Մինասյանն իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու. «Հայկական ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
Միքայել Մինասյանն իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու. «Հայկական ժամանակ»

«Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որն առավել հայտնի է՝ որպես Սերժ Սարգսյանի փեսա, ինքնաբուխ և սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվամիջոցներից մեկով:

Նա անդրադարձել է մի շարք ներքաղաքական խնդիրների: Հիմնական ասելիքն այն է, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե հեղափոխություն, այլ՝ անբովանդակ փոփոխություն. նոր իշխանությունն էլ հնի շարունակությունն է և ոչինչ չեն փոխել, իսկ երկիրը գնում է դեպի անխուսափելի աղետ:

Փաստորեն, ստացվում է, որ նորերը նախկինների «գիծը» չեն փոխել, և այդ «գիծը» աղետի է հանգեցնելու, այսինքն՝ նախկինները երկիրը տանում էին դեպի աղետ: Սա դեռ մի կողմ: Ակնհայտորեն քաղաքական հայտ ներկայացրած նախկին դեսպանը նաև իրողություններ է արձանագրում՝ առանց պատճառներն ու մեղավորներին նշելու: Օրինակ՝ հայտարարում է, թե «օդում կար փոփոխության սպասում, որն այսօր տրանսֆորմացվել է աղետի սպասման»: Եվ ոչ մի խոսք, օրինակ, այն մասին, թե ինչո՞ւ էր երկրում հեղափոխության սպասում ձևավորվել: Գուցե պատճառն այն է, որ ընտրությունների միջոցով փոփոխություններ իրականացնելու ոչ մի շանս չկա՞ր... գուցե մարդկանց համբերության բաժակը լցրած կաթիլը եղել է այն, որ Սերժ Սարգսյանը չէր բավարարվել նախագահական ժամկետով և որոշել էր փոխել Սահմանադրությունն ու երկիրը ղեկավարել՝ որպես վարչապետ...

Բայց Մինասյանը, իհարկե, այդ մասին չի խոսի: Նախկին իշխանությունները, հասկանում եք, նորմալ ղեկավարում էին երկիրը, բայց հանկարծ հենց այնպես «օդից» հեղափոխության սպասում ձևավորվեց»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

4129 | 0
Facebook