Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՊՆ-ի վերին օղակներում պատրաստվում են գաղտնի պարգևավճարներ բաժանել. «Իրավունք»

09:40, չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ.
ՊՆ-ի վերին օղակներում պատրաստվում են գաղտնի պարգևավճարներ բաժանել. «Իրավունք»

«Ըստ շրջանառվող լուրերի՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում գաղտնի նախապատրաստվում են պարգևավճարներ բաժանել: Այն նախատեսված է նախարարի, նախարարի տեղակալների, վարչության պետերի, խորհրդականների և օգնականների համար, որոնց թիվը հասնում է մի քանի տասնյակի, և որոնց աշխատավարձը սկսվում է 500 հազար դրամից:

Իսկ այն իրականացվում է գաղտնի, որպեսզի նախ հանրային հերթական բողոքի ալիքը չբարձրանա, և հետո՝ ստորին օղակներում չիմանան ու վատ չզգան, որովհետև մի քանի ամիս առաջ նման դեպք տեղի է ունեցել, և ստորին օղակը բողոքի ձայն է բարձրացրել:

Դրա համար էլ այս անգամ որոշվել է՝ պարգեւավճարների մասին միջանցքներում՝ սուս»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

14579 | 0
Facebook